Բաժիններ՝

Օգոստոսին անկանխիկ գործարք կատարած թոշակառուներն ու նպաստառուները սեպտեմբերին հետվճար կստանան

Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում հուլիս ամսին անկանխիկ գործարքներ կատարած շուրջ 17,000 քաղաքացու տրամադրվել է շուրջ 44 մլն դրամ ընդհանուր հետվճար․ մեկ շահառուին տրվող հետվճարի չափը միջինում կազմել է 2,600 դրամ, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ ծրագրին միացած քաղաքացիները նախորդ ամսվա ընթացքում իրականացրել են շուրջ 524 մլն դրամի անկանխիկ գործարքներ գործընկեր բանկերում (ՎՏԲ Հայաստան, Արդշինբանկ և Հայբիզնեսբանկ)․ նախքան հետվճարի միջոցառման մեկնարկն այդ թիվը եղել է զրոյական։

Այն թոշակառուներն ու նպաստառուները, որոնք օգոստոս ամսին կկատարեն անկանխիկ գործարքներ, հաջորդ ամիս կստանան հետվճարը նույն ընթացակարգով, այսինքն՝ գումարը կփոխանցվի մինչև սեպտեմբերի 25-ը։

Հիշեցնենք, որ ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հետվճարը կազմում է կատարած գործարքների հանրագումարի 10 %-ը, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031