Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին հանդիպել է սիրիական ընդդիմության առաջնորդների հետ:

Այս մասին Չավուշօղլուն գրել է իր թվիթերյան միկրոբլոկում:

Թուրք նախարարը հանդիպել է «Սիրիայի ազգային կոալիցիայի» նախագահ Սալեմ ալ Մեսլեթի, բանակցային հանձնաժողովի նախագահ Բեդր Ջամուշի և Սիրիայի ժամանակավոր կառավարության վարչապետ Աբդուռահման Մուստաֆայի հետ։

«Մենք բարձր ենք գնահատում և աջակցում ընդդիմության ներդրումը քաղաքական գործընթացներում՝ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձևի շրջանակներում», – նշել է Չավուշօղլուն հրապարակման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս