Բայդենը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության խոշորագույն փաթեթի տրամադրման մասին
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն օգոստոսի 24-ին հայտարարել է Ուկրաինային 2,98 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնության փաթեթի տրամադրման մասին, որը խոշորագույնն է ԱՄՆ-ի պատմության մեջ: Այդ մասին ասված է նախագահի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը:
«ԱՄՆ-ը հանձնառու է Ուկրաինայի ժողովրդի աջակցությանը: Այդ հանձնառության շրջանակներում ես հպարտությամբ հայտարարում եմ անվտանգության բնագավառում օգնության՝ այսօրվա դրությամբ ամենախոշոր փաթեթի մասին. շուրջ 2,98 միլիարդ դոլար սպառազինության եւ սարքավորանքի համար կտրամադրվի Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակներում»,- ասված է փաստաթղթում:
Ինչպես ընդգծված է հայտարարության մեջ, դա Ուկրաինային թույլ կտա ձեռք բերել հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային համակարգեր եւ ռազմամթերք, ինչպես նաեւ անօդաչու թռչող ապարատների հակազդման համակարգեր եւ ռադարներ՝ երկարաժամկետ պաշտպանության ապահովման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: