Թուրքական որոշ ընկերություններ կարող են ընկնել ամերիկյան պատժամիջոցների տակ

«Wall Street Journal» (WSJ) պարբերականի տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ն Թուրքիային զգուշացրել է, որ Ռուսաստանի հետ աշխատող թուրքական ընկերությունները կարող են ընկնել պատժամիջոցների տակ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն նախազգուշական նամակ է ուղարկել թուրքական բիզնես ընկերություններին: Նամակում նշվում է, որ այն ընկերությունները, որոնք բիզնես են անում ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ընկերությունների հետ բիզնես գործունեություն ծավալող թուրքական ընկերությունները ևս չեն խուսափի պատժամիջոցներից:

Նմանատիպ նախազգուշական նամակ է հղվել նաև Թուրքիայի Արտադրողների և գործարարների միությանը՝ TÜSİAD-ին։

Նշվում է, որ հունիսին Թուրքիայում եղած ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը ԱՄՆ գանձապետարանի և ֆինանսների փոխնախարար Յունուս Էլիտաշին հայտնել է, որ Ռուսաստանը փորձում է պատժամիջոցները շրջանցել Թուրքիայի միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս