Բաժիններ՝

Սիրիացի ապստամբները գնդակոծում են իրանական կոմերցիոն օդանավը (տեսանյութ)

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում ընկած մի շարք բնակավայրեր վերահսկող սիրիացի ապստամբները հրաձգային զենքից կրակ են բացել իրանական կոմերցիոն օդանավի վրա: Տեսանյութում երևում է, թե ինչպես են սիրիացի ապստամբները գնդակոծում Boeing 747 օդանավը, որը պատրաստվում է վայրէջք կատարել Դամասկոսի միջազգային օդանավակայանում:

Իրանում այդպիսի օդանավեր ունի միայն Iran Air ավիաընկերությունը: Տեսանյութում երևում է, որ իրանական ինքնաթիռը, ըստ էության, չի վնասվում և շարունակում է վայրէջքը: Բացակայում է ինքնաթիռում եղած ուղևորների կամ բեռների մասին տեղեկատվությունը:

Նշվում է, որ վերջին շաբաթներին Դամասկոսի օդանավակայանը գործնականում չի աշխատում: Ավիաընկերությունների մեծ մասը հրաժարվել է չվերթներից, ինչի պատճառը Սիրիայում շարունակվող զինված բախումներն են: Օրինակ, փետրվարի 1-ին որևէ ինքնաթիռ վայրէջք չի կատարել Դամասկոս օդանավակայանում և ոչ էլ այնտեղից է թռել:

Ավելի վաղ սիրիացի ապստամբները հայտարարել են, որ Բաշար Ասադի վարչակարգին աջակցող երկրներից ժամանած քաղաքացիական ինքնաթիռներն օրինական թիրախներ են իրենց համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս