«Վաղը ժողովուրդը Հանրապետության հրապարակից կորոշի՝ ով է լինելու իր վաղվա իշխանավորը». Էդգար Ղազարյան
«Քիչ առաջ Վարչական դատարանը բավարարել է մեր հայցը, և վաղը՝ ժամը 17:00-ին, մեր հավաքը լինելու է այնտեղ, որտեղ որ մենք էինք որոշել, այլ ոչ թե Ոստիկանությունը կամ նրա որոշումներով առաջնորդվող Քազաքապետարանը: Վաղը՝ 17:00-ին, Հանրապետության հրապարակում վստահ տալիս ենք մեր ծանուցումը: Հրապարակը պատկանում է ժողովրդին, հրապարակը պատկանում է իշխանությանը, և իշխանության տերը ժողովուրդն է, և վաղը ժողովուրդն այդ հրապարակից կորոշի՝ ով է լինելու իր վաղվա իշխանավորը»,- Վարչական դատարանի շենքի մոտից փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ ուղիղ եթերում ասաց Սահմանադրական դատարանի (ՍԴ) աշխատակազմի նախկին ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:
Վերջինս նաև շնորհակալություն հայտնեց փաստաբան Վարազդատ Հարությունյանին պատրաստակամության և պրոֆեսիոնալ մոտեցման համար:
«Մենք հաղթել ենք այս դատը, սիրելի հայրենակիցներ, մեր հավաքը լինելու է Հանրապետության հրապարակում՝ ժամը 17:00-ին, դատարանի օրինական որոշմամբ»,- ասաց Էդգար Ղազարյանը:
Վերջինս պնդեց՝ անելու են այն ամենը, ինչ նպատակադրել են:
«Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այս դատական կազմին, որը կայացրեց իսկապես արդարադատության, Երևանի և ՀՀ քաղաքացիների շահերից բխող որոշում»,- ասաց Էդգար Ղազարյանը:
Վարազդատ Հարությունյանը նշեց, որ դատարանն իր որոշման մեջ շեշտել է, որ լիազոր մարմինը ոչ մի կերպ չի հիմնավորել, թե ինչու է Կառավարության թիվ մեկ նստավայրի մոտ հավաք անելը խոչընդոտում կառավարության բնականոն գործունեությանը:
«Հատուկ կարծիք տվող որևէ դատավոր չի եղել: Դա նշանակում է, որ կոլեգիալ կազմում 3 դատավորներն էլ եղել են այն կարծիքին, որ Քաղաքապետարանի վարչական ակտը ենթակա է վերացման»,- ասաց Վարազդատ Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում