Բաժիններ՝

Թուրքիայում կառուցվելու է էլեկտրաէներգիա արտադրող մզկիթ

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ` Թուրքիան մտադիր է Բուրսա նահանգում կառուցել եզակի մզկիթ, որը կարտադրի սեփական էլեկտրաէներգիա: Դա կլինի առաջին մզկիթը, որն էլեկտրաէներգիա կստանա արևի ու քամու էներգիայից: Մզկիթի կառուցումը պլանավորված է ավարտել 2015 թվականին:

Արևային պանելները դրվելու են շինության տանիքում, իսկ գեներատորներն էլեկտրաէներգիա են արտադրելու քամուց: Դրանք տեղադրվելու են մզկիթի աշտարակներում: Բացի այդ, մզկիթը «հավաքելու» է անձրևային ջուր և ձյուն, որից կարող են օգտվել հավատացյալները: Վերջիններս կարող են իրենց բջջային հեռախոսները լիցքավորել մզկիթում, քանի որ աղբյուրներից մեկն էլ հանդիսանալու է աղոթքի ժամանակ իրենց արտադրած էներգիան:

Նշվում է, որ այս մզկիթը մյուս մզկիթների համար դառնալու է նախատիպ և մոդել: Մզկիթն արտադրելու է 120 կիլովատտ էլեկտրաէներգիա, սակայն սպառելու է ընդամենը 50 կիլովատտը: Մնացածը կարող է վաճառվել պետությանը: Թուրքիայի կրոնական գործերի նախարարությունն արդեն իսկ հավանության է արժանացրել այս մզկիթի կառուցման նախագիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս