«Դատավոր Գաբրիելյան Արտուշը կա՛մ Լոռեցյանի անձնական թշնամին է, կա՛մ պատվեր է կատարում, կա՛մ…»․ Լևոն Սահակյան

Փաստաբան Լևոն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դատավոր Գաբրիելյան Արտուշը կամ Լոռեցյանի անձնական թշնամին է, կամ պատվեր է կատարում, կամ…

Այն պայմաններում երբ.

1) հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ սահմանադրության համաձայն Լոռեցյանին տեսականորեն սպառնում է ընդամենը տուգանքի ձևով պատիժ:

2) գործնականում վերոգրյալ պատիժը նույնպես չի սպառնում, քանի որ ողջ դատաքննության ընթացքում այդպես էլ չապացուցվեց, որ նա կատարել է իրեն մեղսագրվող հանցանքը,

3) քրեական գործի վարույթը դատարանում ապօրինի է, քանի որ քննիչը դատարան է ներկայացրել չհամարակալած էջերով ֆիլտրված գործի նյութեր

4) Լոռեցյանն արդեն իսկ գտնվում է կալանքի տակ շուրջ 3 տարի

5) այս տարիների ընթացքում, վերջապես, հարցաքննել են դատակոչի ցուցակում առկա բոլոր 4 վկաները

6) Վերաքննիչ դատարանի թվով 2 որոշումների համաձայն` Գաբրիելյանը սխալ եզրահանգման է եկել, քանի որ առկա չէ վտանգ, որ Լոռեցկանը, մնալով ազատության մեջ, կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից

7) դատական նիստերը նշանակվել են 2-3 ամիսը մեկ, որոնք հետաձգվել են վկաներին չծանուցելու, դատավորի ինքնազգացողության վատանալու, դատախազի արձակուրդի մեջ գտնվելու ու նման այլ` Լոռեցյանի վարքագծի հետ չկապված, պատճառներով…

Գաբրիելյանը եկել է եզրահանգման, որ շարունակում են առկա լինել Լոռեցյանին կալանքի տակ պահելու հիմքերը:

Իհարկե, սա խայտառակություն է և նման վարքագիծն ուղակիորեն խարխլում է դատական համակարգի հանդեմ առկա վստահությունը:

Գործը Վերաքննիչ դատարանում է: Չնայած այն հանգամանքին, որ Լոռեցյանը, ցանկացել է օգտվել լսված լինելու իր իրավունքից և խնդրել է լսել իրեն Վերաքննիչ դատարանում նախքան որոշում կայացնելը, դատավոր Նարինե Հովակիմյանը որոշել է հատուկ վերանայման բողոքը քննել գրավոր ընթացալարգով:

Հուսով եմ՝ նշված որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տիկին Հովակիմյանի համար նույնպես ակնհայտ է, որ Լոռեցյանին կալանք տակ պահելը այսօր արդեն ակնհայտ ապօրինի է և խայտառակ որոշումը բեկանելու համար մեղադրյալին լսելու անհրաժեշտություն նա չի տեսնում:

Որոշումը հրապարակվելու է օգոստոսի 25-ին»:

Տեսանյութեր

Լրահոս