Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է Սերդար Քըլըչին և Թուրքիայի արտգործնախարարությանը
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ցավակցելով Թուրքիայում տեղի ունեցած ճանապարհային խոշոր վթարի կապակցությամբ:
Գրառման մեջ Ռուբինյանը նշել է թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչին ու Թուրքիայի արտգործնախարարությանը։
«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայում խոշոր վթար էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էին մեծ թվով հրշեջներ, բուժաշխատողներ և լրագրողներ։