Բիշքեկում առաջիկա օրերին հնարավոր է տեղի ունենա Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի վարչապետի հետ. «Փաստինֆո»

Օգոստոսի 25-ին կամ 26-ին Բիշքեկում կարող է տեղի ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը՝ հղում անելով մի շարք աղբյուրներից ստացած տեղեկատվությունը։

Նրա փոխանցմամբ՝ հանդիպմանը հնարավոր է քննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։

«Փաստինֆո»-ն փորձում է պաշտոնական աղբյուրներից ճշտել տեղեկությունը։

Տեսանյութեր

Լրահոս