«Սուրմալու»-ին հարող տարածքից կատարվել է խմելու ջրի նմուշառում. արդյունքները հայտնի են
![](https://168.am/wp-content/uploads/2021/10/Jur1-2.jpg)
Կենտրոն վարչական շրջանի՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնին հարող տարածքից, օգոստոսի 17-ից, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվում են խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով:
«Արդյունքում, այս պահի դրությամբ հետազոտված նմուշների ցուցանիշների (մանրէաբանական, սանիտարաքիմիական, մնացորդային քլոր), Հայաստանի Հանրապետությունում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:
Միաժամանակ հարկ է նշել, որ ամենօրյա մշտադիտարկումները շարունակվում են»,- ասված է ՀՎԿԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: