43–ամյա տղամարդը ձերբակալվել է հենց օդանավակայանում
Ոստիկանության Մասիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օգոստոսի 18-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում հայտնաբերել և բաժին են տեղափոխել Մասիս քաղաքի բնակիչ, 43-ամյա մի տղամարդու:
Այս տարվա մարտի 5-ից նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: