Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվողը ձերբակալվել է․ նրա մասին հայտնել են Ինտերպոլին
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել են Ռումինիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության 33-ամյա քաղաքացու:
Նա 2020 թվականի դեկտեմբերից Մոլդովայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ: