Բաժիններ՝

«Ընդդիմության անկազմակերպ վիճակը չի հանգեցնի Էրդողանի կուսակցության հաղթանակին»․ թուրք գիտնական

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) մոտ կանգնած ուղեղային կենտրոններից մեկի՝ Քաղաքականության, տնտեսության և հասարակության ուսումնասիրության հիմնադրամի (SETA) գլխավոր համակարգող պրոֆեսոր Բուրհանեթթին Դուրանը հետաքրքիր դիտարկում է արել 2023 թվականի ընտրություններից առաջ իշխող կուսակցության շանսերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Իշխանամերձ «Sabah» թերթում հրապարակած «ԱԶԿ-ի ուժը և ապագան» վերտառությամբ հոդվածում Բուրհանեթթին Դուրանը նշել է, որ «ընդդիմությունը չի կարողանում ներկայացնել իրեն որպես լուծման հասցե»։ Նա ուշադրություն է հրավիրել, սակայն, այն հանգամանքին, որ ընդդիմության անկազմակերպ վիճակը չի հանգեցնելու ԱԶԿ-ի հաղթանակին։

ermenihaber.am-ը թարգմանաբար ներկայացնում է այդ հոդվածից մեկ հատված։

«2023 թվականի ընտրություններում ԱԶԿ-ն մի նոր քննության է ենթարկվելու։ Այն ստիպված է իշխանության մեջ իր մաշվածությունը, սխալները և ձախողումները ընտրողին պատմելու ճանապարհը գտնել և մի նոր ուժեղ աջակցություն ստանալ։

Այն, որ ընդդիմությունն իրեն չի ներկայացնում որպես այլընտրանքային լուծման հասցե, դա մի հնարավորություն է ԱԶԿ-ի համար։ Բայց ընդդիմության անկազմակերպ վիճակը հաղթելու համար դա դեռ բավարար չէ։

Այն պետք է ներսում համապարփակ քաղաքականություն մշակելով, նորացվել շարունակելով ցույց տա արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերում իր գրանցած հաջողությունը։ Պետք է իր այդ նորացման ջանքերի մասին ձգտի պատմել քրդերին, աջ կենտրոնամետ ընտրողներին, վիրավորված պահպանողականներին և երիտասարդներին: Պետք է մշակի միկրոքաղաքականություն, որը կկենտրոնանա կյանքի թանկության դեմ պայքարի և եկամուտների բաշխման խնդիրների վրա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս