Հուլիսին Ֆրանսիայում գնաճը հասել է ռեկորդային 6,8 %-ի

«Գազետա ռու»-ն՝ հղում անելով Ֆրանսիայի Ազգային վիճակագրական ծառայության Insee կայքըին, գրում է, որ Ֆրանսիայում սպառողական գները հուլիսին տարեկան կտրվածքով աճել են 6,8%-ով, ինչը ռեկորդային ցուցանիշ է 1985 թվականից ի վեր։

«Հունիսի համեմատ Ֆրանսիայում սպառողական գները հուլիսին աճել են 0,3%-ով (հունիսին՝ 0,7%-ով)»,- հայտնել է Insee-ն։

Հուլիսին հանրապետությունում ծառայությունների աճը կազմել է 3,9 %, մինչդեռ մեկ ամիս առաջ թանկացումը եղել է 3,3 %-ի մակարդակում։

Վիճակագրության տվյալների համաձայն՝ ապրանքները թանկացել են 6,8%-ով, իսկ հունիսին՝ 5,8%-ով։ Սակայն էլեկտրաէներգիայի գների աճը դանդաղել է մինչև 28,5 %՝ հունիսի 33,1 %-ի դիմաց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031