«Իրանը փակուղային իրավիճակ է ստեղծել Պուտինի համար». Դավիթ Ջալալյան
![](https://168.am/wp-content/uploads/2022/08/299141421_760943008397094_6905739213373594887_n.jpg)
Դավիթ Ջալալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանը փակուղային իրավիճակ է ստեղծել Պուտինի համար
Իրանը Հայաստանի հետ պետական սահմանը ցանկացած գնով պահելու պատրաստակամության մասին հայտարարություններով, ըստ էության փակուղային իրավիճակ ստեղծեց Ռուսաստանի և այս երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի համար։
Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմում առկա բավական լուրջ խնդիրները հաղթահարելու համար Պուտինը ակնկալում է Թուրքիայի նախագահի ավելի լայն աջակցություն։ Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ դրա դիմաց Պուտինը՝ Էրդողանին խոսք է տվել բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։
Իրանի կոշտ արձագանքից հետո սակայն, Պուտինը հայտնվել է անհարմար վիճակում։ Հանդիպելով լուրջ խոչընդոտի ռուս-թուրքական տանդեմը և մասնավորապես Պուտինը պատրաստ է դիմել ամենաստոր սադրանքների։
Այս համատեքստում, անհրաժեշտ է պարաստ լինել ցանկացած սցենարի»։