Քաբուլում թալիբներին պատկանող մեդրեսեի պայթյունի համար պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ-ն
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունն ստանձնել է «Թալիբան» շարժման ավագ հոգեւորականներից մեկի՝ Ռահիմուլլա Հաքանիի դպրոցում օգոստոսի 11-ին իրականացված պայթյունի պատասխանատվությունը: Այդ մասին հաղորդում էAamaj News լրատվական գործակալությունը:
Ինչպես գրում է գործակալությունը, վկայակոչելով ԻՊ-ի հետ կապված Amaq ռեսուրսը, հարձակումը կատարվել է խմբավորման՝ Հալիդ Լողարի անունով անդամի կողմից: Իր հերթին Քաբուլի ոստիկանության մամուլի ծառայության պետ Հալիդ Զադրանը հայտնել է, որ շեյխ Ռահիմուլլա Հաքանին պայթյունի հետեւանքով իրեն պատկանող դպրոցում զոհվել է եղբոր հետ միասին: Նաեւ տուժել է երեք ուսանող:
Զադրանը պայթյունը որակել է «բարբարոսական» գործողություն եւ հավելել, որ թալիբներն այդ հարձակումն անպատասխան չեն թողնի: Մեդրեսեի (մուսուլմանական կրոնա-լուսավորչական ուսումնական հաստատություն) վրա հարձակումը նախօրյակին, երեկոյան, տեղի է ունեցել Շաշ-Դարաքի շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: