Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հանդիպել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի հետ

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին խորհրդարանականներ Ջին Յիփի եւ Հան Դոնգի ուղեկցությամբ օգոստոսի 11-ին այցելել է Տորոնտոյի հայկական կենտրոն, ծանոթացել հայ համայնքի առօրյա կյանքին եւ հոգեւոր-կրթական կառույցների գործունեությանը։

Ինչպես  տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից, Մելանի Ջոլիի՝ արտգործնախարարի պաշտոնում սա առաջին այցելությունն էր հայ համայնքին։

Տորոնտոյի հայկական կենտրոնում տեղի է ունեցել նաեւ առանձնազրույց Կանադայի արտաքին գործերի նախարարի եւ ՀՅԴ Հայ դատի տեղական ու շրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների միջեւ։

Հանդիպման ընթացքում ծավալուն անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հակամարտության ներկա հանգրվանին վերաբերող հիմնահարցերին, Հայաստանում Կանադայի դեսպանության հիմնդրության աշխատանքներին, Հայաստանի զարգացման գործում կանադական օժանդակությանը, ինչպես նաեւ Տորոնտոյի ընդհանուր շրջանում հայ համայնքի գործունեությանը։

Տեսանյութեր

Լրահոս