Բրազիլական «Վասկո դա Գաման»-ի ֆուտբոլիստը միացել է «Ուրարտու»-ին
![](https://168.am/wp-content/uploads/2022/08/1090150.jpg)
«Ուրարտուն» նոր համալրում ունի` ակումբին է միացել բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Ժունիորը։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստը ծնունդով Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքից է։ Մինչ «Ուրարտու» տեղափոխվելը, ֆուտբոլիստը հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ Բրազիլիայի Պրեմիեր լիգան (Սերիա Ա) ներկայացնող «Բանգուն», «Վասկո դա Գաման», իսկ 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածը ֆուտբոլիստն անցկացրել է կրկին նույն լիգայի «Վոլտա Ռեդոնդա» ֆուտբոլային ակումբում։