Հաքերական հարձակում Twitter-ի վրա. տուժել են մոտ 250 հազար օգտատերեր
Հաքերները հարձակվել են Twitter-ի վրա: Twitter-ի ներկայացուցիչները ենթադրում են, որ հաքերների հարձակումից կարող են տուժած լինել շուրջ 250 հազ. օգտատերերի էջեր: Այս մասին հայտնվում է Twitter-ի ներկայացուցիչների հայտարարության մեջ, գրում է cnet.com-ը:
Հաքերների հարձակումը կասեցնելու համար Twitter-ը աշխատակազմը արգելափակել է մուտքը անձնական էջեր՝ օգտատերերին տրամադրելով նոր ծածկագրեր:
Twitter-ի ղեկավարությունը կիբերհարձակման ենթարյալ կատարողի մասին ոչինչ չի հայտնում:
Նշենք, որ Twitter-ի ակտիվ լսարանի օգտատերերի թիվը գերազանցում է 200 միլիոնը: