«Ադրբեջանցիները սկսել են «ցավալ» մեր Սևանով». Արթուր Համբարձումյան
![](https://168.am/wp-content/uploads/2022/07/Sevan-azgayin-park.jpg)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ, Շիրակի պետական համալսարան դասախոս Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ադրբեջանցիները երեկ հրապարակումներ էին անումն, որտեղ քննադատում էին, որ հերթական հայ կոռուպցիոները դղյակ է կառուցել Սևանի ափին:
Սևանի փոխարեն իհարկե օգտագործում էին՝ Գյոյչա անվանումը:
Ադրբեջանցիները սկսել են «ցավալ» մեր Սևանով: Չեմ բացառում, որ շուտով սկսեն տեսանյութեր պատրաստել, թե ի՞նչ վիճակում է գտնվում լիճը, թե ինչպե՞ս են հարակից համայնքների կոյուղաջրերը թափվում այնտեղ:
Օրակարգ են բերում նաև Մեծամորի ատոմակայանի հարցը: Ուզում են միջոցներ ձեռնարկել, որպեսզի այն փակվի:
Ադրբեջանը սկսում է կամաց-կամաց խառնվել Հայաստանի ներքին գործերին»: