Ձերբակալվել է Դեդ Հասանի կողմից թագազրկված «օրենքով գող» Ջեմոն (տեսանյութ)
Մերձմոսկվայում քրեական հետախուզության աշխատակիցները` Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների հետ միասին, ձերբակալել են հանցագործ աշխարհի «վրացական թևի» ղեկավարներից մեկին՝ 1975թ. ծնված Ջեմալ Միքելաձեին (Ջեմո): Ինչպես հաղորդում է «ФедералПресс»-ը, նրա մոտ հայտնաբերվել են ձեռքի նռնակներ և թմրանյութ:
Օպերատիվ աշխատողները Միքելաձեին ձերբակալել են թմրանյութերի շրջանառության հետ կապված հանցագործության կասկածանքով: Անձնական ստուգման ժամանակ «քրեական հեղինակության» մոտից առգրավվել է 2 նռնակ և հերոին:
Միքելաձեն մինչև վերջերս համարվում էր «օրենքով գող»։ Սակայն վերջերս սպանված Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի կողմից զրկվել էր իր տիտղոսից։