Զինվորի դի է հայտնաբերվել՝ հրազենային վիրավորումով. ՀՀ ՊՆ
![](https://168.am/wp-content/uploads/2022/07/zinvor-PN.jpg)
Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։