Վրաերթ` Ջրվեժում․ 85-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
![](https://168.am/wp-content/uploads/2022/08/5928b5288fdffbba1724ff64c1943204_v1.thumb_.jpg)
Երեկ՝ օգոստոսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 68-ամյա Վլադիմիր Հ.-ն իր վարած Lada մակնիշի ավտոմեքենայով Ջրվեժ թաղամասի Քոչինյան փողոցում՝ թիվ 16 երթուղին սպասարկող դիսպետչերական կետի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 85-ամյա Սաթենիկ Հ.-ին:
Ինչպես փոխանցում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել հիվանդանոց: Վիրավորին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Երևանի գնդի պարեկներն ու քաղաքացիները:
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ: