ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը սահմանին. ՀՀ ՊՆ

168.amգրել էր, որ Ադրբեջանը զգուշացնում է՝ Տավուշի ուղղությունն իր համար ռազմավարական նշանակություն ունի, և որ Այգեպարի մոտ՝ նախկին օդանավակայանի տարածքում, ռուսական օբյեկտ կառուցելով Կրեմլն էլ իր նպատակներ ունի, այդ թվում՝ Ադրբեջանի վրա ճնշումներ բանեցնելու:

Ըստ այդմ՝ վերջին օրերի լարվածության ֆոնին Ադրբեջանի կողմից որոշակի շարժեր են նկատվել տավուշյան ուղղությամբ: ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն այս տեղեկության հետ կապված մեր հարցին ի պատասխան նշեց.

«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն աչալրջորեն հսկում են իրենց վստահված պետական սահմանը, լիարժեք տիրապետում եև վերահսկում իրավիճակը»:

Տեսանյութեր

Լրահոս