 
                        Իրանական «Հաղթող» կործանիչի շնորհանդեսը տեղի է ունենալու վաղը
 
                                    Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր հայտնի է դարձել իրանական արտադրության նոր կործանիչի անունը: Այն անվանվել է Gaher 313 (թարգմանաբար՝ Հաղթող):
Նոր կործանիչի շնորհանդեսն Իրանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունենալու վաղը: Այդ արարողակարգին ներկա են գտնվելու երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և Պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        