 
                        ԱՄՆ միջնակարգ դպրոցներից մեկում հրազենային վնասվածք է ստացել մի դեռահաս
 
                                    Sky News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ատլանտա քաղաքի միջնակարգ դպրոցում գրանցված կրակոցի հետևանքով հոսպիտալացվել է 14-ամյա դպրոցական: Ոստիկանությունը ձերբակալել է ենթադրյալ հանցագործ դեռահասին:
Տուժած դեռահասը վիրավորվել է պարանոցի հատվածից: Բժիշկները հայտնել են, որ երբ իրենք նրան տեղափոխել են հիվանդանոց, նա ինքնուրույն շնչել է և եղել է գիտակից վիճակում: Բժիշկները նրան ցուցաբերել են բուժօգնություն, և նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        