Ամենաթանկարժեք Բենթլին կդառնա Ժնևի ավտոշոուի աստղը (լուսանկարներ)
                                    Բենթլիի ամենաթանկարժեք մոդելի նոր տարբերակը`Mulsanne-ը, հասարակության ուշադրությանը կներկայացվի մարտին Ժնևում կայանալիք ավտոշոուի ընթացքում:
Ինչպես գրում է luxlux.net կայքը, ավտոմեքենայի սրահն այնպես է նախատեսված, որ կբավարարի նույնիսկ ամենաքմահաճ ավտոսիրողի պահանջները: Շարժիչի հզորությունը 505 ձիաուժ է, առավելագույն արագությունը՝ 233 կմ/ժ:
Նոր ավտոմեքենան հասանելի կլինի 3 գույնով՝ Dark Cashemire, Portofino, Damson: Մեքենայի գնորդները կարող են ընտրել նաև սրահի գույնի 3 տարբերակներից մեկը`Damson, Saffron կամ Brunel: Ավտոմեքենան արժե 527 հազար դոլար:
 
 
 
 
                                    






                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    