Բաժիններ՝

ՆԱՍԱ-ն էքսկավատոր է ստեղծում Լուսնի համար (լուսանկարներ)

ՆԱՍԱ ամերիկյան տիեզերական գործակալությունը տիեզերական մակերևույթը փորելու համար նախատեսված ռոբոտ է նախագծում: Ինչպես նշված է ՆԱՍԱ-ի տարածած մամլո հաղորդագրությունում, նշված էքսկավատորը ստացել է RASSOR անվանումը, և գիտնականների գնահատմամբ, այն կօգնի Լուսնի մակերեսը փորելու ու նմուշներ հավաքելու համար:

RASSOR-ը կշռելու է մոտ 45 կգ և կկարողանա աշխատել ցածր ձգողականության պայմաններում: Էքսկավատորը կկարողանա 18 կգ բեռ բարձրացնել:

RASSOR-ի արագությունը 4 անգամ մեծ է լինելու Curiosity-ի արագությունից, որն աշխատանքներ է իրականացնում Մարս մոլորակի վրա:

Նախատեսվում է, որ նոր սարքը կկարողանա 16 ժամ անդադար աշխատել: Սարքը կտեղաշարժվի հատուկ թրթուրների միջոցով:

Սարքը Լուսին ուղարկելու առաքելությունը կարող է տևել 5 տարի: Դեռևս չի նշվում, սակայն, թե երբ է այն ուղարկվելու Լուսին: Նշենք, որ սարքը Լուսին ուղարկվելու է մոտ մեկ տոննա հավելյալ հետազոտական սարքավորումներով:

ՆԱՍԱ- ԼՈՒՍԻՆ 3 ՆԱՍԱ- ԼՈՒՍԻՆ 2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս