Բաժիններ՝

Փարիզի Օլիմպիական խաղերում աթլետիկա մարզաձևում փոփոխություններ կլինեն

Աթլետիկայի միջազգային ասոցիացիայի (World Athletics) համաշխարհային խորհուրդը հայտնել է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մրցումների ձևաչափի փոփոխությունների մասին: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

Նորամուծությունը ներառում է սփոփիչ վազքեր այն մարզիկների համար, ովքեր չեն հաղթահարել 200-ից մինչև 1500 մ մրցատարածությունների որակավորման փուլի արգելքը:

Այն մարզիկները, ովքեր նախնական մրցումներում հաջողության չեն հասել, հնարավորություն կունենան սփոփիչ ելույթի շնորհիվ մտնել կիսաեզրափակիչ:

Ձևաչափի վերջնական կանոնները, ներառյալ՝ ժամանակացույցը, ինչպես նաև յուրաքանչյուր մրցաձևի որակավորման համակարգը, կհայտարարվեն Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ:

Մրցումները բաղկացած կլինեն չորս փուլից. առաջին, սփոփիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ։

Նորամուծությունը չի օգտագործվի երկար տարածությունների վազքերի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031