Սննդաբանը պարզել է, թե որն է ծերացումը դանդաղեցնող լավագույն մթերքը
Հապալասը ծերացումը դանդաղեցնելու լավագույն մթերքն է, կարծում է դիետոլոգ Լիզա Յանգը։
«Հապալասը հարուստ է A և C վիտամիններով և հակաօքսիդանտներով, որոնք օգնում են կանխել բորբոքումները և պաշտպանել մարմինը օքսիդացումից, որը հանգեցնում է ծերացման և հիվանդությունների»,- ըստ shantnews-ի՝ ասել է դիետոլոգը։
Նա հատապտուղն անվանել է աստվածային պարգև նրանց համար, ովքեր ցանկանում են դանդաղեցնել մարմնի և ուղեղի ծերացումը:
Սննդաբանը մեջբերում է European Journal of Nutrition-ում հրապարակված ուսումնասիրությունը, որը ցույց է տվել, որ հապալասը ոչ միայն կանխում է ԴՆԹ-ի վնասը, որը հանգեցնում է օրգանիզմի ծերացմանը, այլ նաև կարող է օգնել կանխել քաղցկեղը։ Միաժամանակ գիտնականները պարզել են, որ չորացրած հատապտուղներն ունեն նույն հատկությունները, ինչ թարմը։
Յանգը մեջբերում է մեկ այլ ուսումնասիրություն, որով պարզել են, որ հատապտուղը կարող է նաև երկարացնել կյանքի տևողությունը և ավելի երկար պահել ուղեղը առողջ՝ շնորհիվ մեկ չափաբաժնի մեջ պարունակվող հակաօքսիդանտների հսկայական քանակի: