Ի՞նչ դիտել հանգստյան օրերին. լավագույն ֆիլմերն իրավաբանների մասին
Ամեևին հեշտ չէ լիովին պատկերացում կազմել մեզ շրջապատող մարդկանց աշխատանքի մասին: Մեր բժիշկ ընկերները կյանքեր են փրկում և մենք տեսնում ենք միայն արդյունքը, իսկ թե ինչ ապրումների միջով են նրանք անցնում, անհաս են մնում մեզ համար: Լրագրողների մտքում անընդհատ հարցեր են, վարսավիրներին կարելի է մտորելու տեղիք տալ չխնամված վարսերով: Մեր իրավաբան ընկերներին մենք հաճախ չէ, որ տեսնում ենք, իսկ ինչով են նրանք զբաղվում, պարզում ենք մեծն կինեմատոգրաֆի լավագույն նմուշների օգնությամբ:
Ոգեշնչվելով իրավաբան քրոջս աշխատանքային բազմազբաղ առօրյայից՝ հոդվածում ներկայացված են լավագույն ֆիլմերը իրավաբանների մասին:
«12 բարկացած տղամարդիկ»
Դատարանական այս դասական դրաման նկարահանվել է Սիդնի Լյումեթի կողմից և մանրամասնում է 12 տղամարդկանց խորհրդակցությունները, որոնք բոլորն էլ ժյուրիի մաս են կազմում և պետք է որոշեն մի աղքատ երիտասարդի ճակատագիրը, ով մեղադրվում է սպանության մեջ: Եթե մեղավոր ճանաչվի, նրան մահապատիժ է սպառնում։
«Օրենքով շիկահեր»
Ամանդա Բրաունի վեպի հիման վրա նկարահանված իրավաբանական կատակերգությունում Ռիզ Ուիզերսփունը մարմնավորում է Էլ Վուդսին, ով, հետևելով իր նախկին ընկերոջը՝ Ուորներին, ընդունվում է Հարվարդի իրավաբանական դպրոց:
Թեև նրա սկզբնական նպատակն է վերադարձնել Ուորներին, երիտասարդ շիկահերը շուտով սիրահարվում է իրավաբանի մասնագիտությանը, աշխատում է հաղթահարել իրավագիտության առաջին կուրսի ուսանող լինելու մարտահրավերները և սկսում է գիտակցել, որ ունի ներուժ՝ ինքնուրույն դառնալու հիանալի իրավաբան:
«Ֆիլադելֆիա»
Ռեժիսոր Ջոնաթան Դեմմի «Ֆիլադելֆիան» պատմում է փաստաբան Էնդրյու Բեքեթի մասին, ով անում է հնարավոր ամենը՝ թաքցնելու իր համասեռամոլությունը, ինչպես նաև իր ՄԻԱՎ-ի կարգավիճակը՝ վախենալով, որ դրանք բացասաբար կանդրադառնան հեղինակավոր «Philadelphia Biglaw» ֆիրմայում իր կարիերայի վրա: Ի վերջո, նրա գաղտնիքները բացահայտվում են գործընկերոջ կողմից:
Ֆիրմայում աշխատանքը կորցնելուց հետո Բեքեթը որոշում է, որ պետք է դատի տա իրավաբանական ընկերությանը՝ խտրականության հիմքով: Միակ փաստաբանը, ով կօգնի նրան իր գործով, Ջո Միլլերն է, ում մարմնավորում է Դենզել Վաշինգտոնը։
«Էրին Բրոկովիչ»
1990-ականների երեխաները լավ կհիշեն Ջուլիա Ռոբերթսի մարմանվորած խիզախ ու անկոտրում Էրին Բրոկովիչին: Ֆիլմը պատմում է մի կնոջ իրական պատմություն, ով պայքարել է հսկա էներգետիկ կորպորացիայի՝ Pacific Gas and Electric-ի դեմ՝ իմանալով քողարկման մասին, որը տեղական համայնքին ենթարկում էր աղտոտված ջրի սպառմանը և նպաստում լուրջ հիվանդությունների առաջացմանը:
«Մի քանի լավ տղամարդ»
Ռեժիսոր Ռոբ Ռեյների և սցենարիստ Ահարոն Սորկինի «Մի քանի լավ տղամարդ» ֆիլմը պատմում է ռազմական իրավաբան լեյտենանտ Դանիել Քաֆֆիի մասին (Թոմ Քրուզ): Վերջինս պաշտպանում է երկու ծովայինների, ովքեր մեղադրվում են Գուանտանամոյի բանտում մեկ այլ ծովայինի սպանության մեջ:
Անի Գաբուզյան