Բաժիններ՝

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 6900 նոր դեպք

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 6921 դեպք, մահացել է 26 քաղաքացի: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանում վիրուսից մահերի թիվը հասել է 141 հազար 650-ի: Գրանցված 6921 նոր դեպքից 726-ը հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ երկրում արձանագրված ընդհանուր 7 մլն 319 հազար 322 դեպքից 7 մլն 72 հազար 359-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 834 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 64 մլն 738 հազար 288 քաղաքացի, երկրորդ չափաբաժինը՝ 58 մլն 102 հազար 579 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 28 մլն 919 հազար 75-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031