«Մի՛ զարմացեք․․․ Նրանք նայում են, թե ինչպես է երկրի ղեկավարը հպարտանում, որ ուսուցիչը աշխատանքից դուրս է գալիս ու դառնում պարեկ…»․ Վահե Գրիգորյան
Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի՛ զարմացեք, որ Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող և ԲՈՒՀ դիմողների թիվը կտրուկ նվազել է. ինչ ցանես, այն էլ կհնձես:
Նրանք նայում են երկրի ղեկավար վարչապետ կոչեցյալին և հասկանում են, որ առանց բարձրագույն կրթության կարող են պետության ղեկավար դառնալ…
Նրանք նայում են Ազգային ժողովի նիստերը և հասկանում են, որ առանց բարձրագույն կրթության կարելի է պատգամավոր դառնալ…
Նրանք նայում են կառավարության նիստերը ու լսում են, որ առանց բարձրագույն կրթության կարելի է ոստիկանությունում պարեկ աշխատել և ուսուցչի 5-6 ամսվա աշխատավարձ մեկ ամսում ստանալ…
Նրանք նայում են, թե ինչպես է երկրի ղեկավարը հպարտանում, որ ուսուցիչը աշխատանքից դուրս է գալիս ու դառնում պարեկ…
Նրանք նայում են իրենց շուրջբոլորը և տեսնում են, թե ինչպես են տարբեր տարիների ընթացքում տարատեսակ տգետ-տխմարներ դարձել միլիոնատեր…
Ինչ տեսնում են, այն էլ սովորում են…»։