Բաժիններ՝

Քուվեյթը, Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն 900 միլիոն դոլար են հատկացրել տուժած սիրիացիներին

РБК-ի փոխանցմամբ՝ Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի իշխանությունները Սիրիայում առկա հակամարտությունից տուժածներին հատկացրել են ընդհանհուր առմամբ 900 միլիոն դոլարի օգնություն:

Այս մասին հայտնի է դարձել Քուվեյթում բացված բարեգործական կոնֆերանսի ժամանակ, որում Քուվեյթի էմիր, շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Սաբահը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել միջամտել սիրիական հակամարտությանը:

Կոնֆերանսի ժամանակ Քուվեյթը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն պատրաստակամություն են հայտնել Սիրիայում հակամարտությունից տուժածներին 300 միլիոնական դոլար հատկացնելու մասին: Ֆորումին մասնակցում են 59 երկրի, այդ թվում նաև Ռուսաստանի ու Իրանի պատվիրակությունները:

Պլանավորված է կոնֆերանսի արդյունքներով հավաքել 1.5 միլիարդ դոլար, որից 1 միլիարդ դոլարն ուղարկվելու է Սիրիայի հարևան երկրներ, ուր ապաստան է գտել 700.000 սիրիացի փախստական, իսկ մնացյալ կես միլիարդ դոլարը՝ հայրենիքում գտնվող Սիրիայի քաղաքացիներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս