Բաժիններ՝

Սամվել Կարապետյանի «Տաշիր» հոլդինգը Forbes-ի «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներ – 2013 » վարկանիշային աղյուսակում երրորդն է

Forbes ամսագիրը հրապարակել է «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներ – 2013» վարկանիշային աղյուսակը, որում ընդգրկվել է 30 մարդ: Նրանցից երեքը հայեր են: Առաջին տեղը զբաղեցրել է միլիարդատերեր Գոդ Նիսանովի և Զարախ Իլիևի «Կիևյան հրապարակ» ընկերությունը: Նրանք առաջին անգամ վարձավճարից ստացել են ավելի քան մեկ միլիարդ դոլար: Երկրորդ տեղում Ինգվար Կամպրադին և նրա ընտանիքին պատկանող ИКЕА Мос ընկերությունն է: Նա վարձավճարից ստացել է 760 միլիոն դոլար:

Սամվել Կարապետյանի «Տաշիր» հոլդինգը զբաղեցրել է երրորդ տեղը: Սամվել Կարապետյանը վարձավճարից ստացել է 720 միլիոն դոլար: Սամվել Կարապետյանն անշարժ գույք ունի Երևան, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Ռեուտով, Կոլոմնա, Յարոսլավլ, Բելգորոդ, Իվանովո, Կալուգա, Սոչի, Յալթա, Վոլոգդա, Տուլա, Տվեր, Սմոլենսկ քաղաքներում:

Նրան պատկանող խոշորագույն օբյեկտներն են Մոսկվայում գտնվող «Ռիո» առևտրի կենտրոնը (300.000 քառակուսի մետր) և «Երևան պլազա» առևտրի կենտրոնը (80.000 քառակուսի մետր): Սամվել Կարապետյանն առաջին գումարները վաստակել է Հայաստանում, ապա 1990-ական թվականների սկզբին տեղափոխվել է Կալուգա, ուր զբաղվել է մեծածախ առևտրով և տեքստիլի արտադրությամբ:

Այժմ «Տաշիրը» բազմապրոֆիլ ընկերություն է: Սամվել Կարապետյանը «Տաշիր» մրցանակաբաշխության ժաամանակ մի քանի բնակարան է նվիրել հաղորդավարներին, այդ թվում նաև Քսենիա Սոբչակին:

25-րդ տեղում է հայտնվել Դանիլ Խաչատուրովին պատկանող «Լեգիոն Դեվելոփմենթ» ընկերությունը: Նա ստացել է 80 միլիոն դոլարի վարձավճար: Խաչատուրովն իր գործունեությունը ծավալել է Մոսկվայում: Նրա խոշորագույն օբյեկտներն են «Լեգիոն I» և «Լեգիոն III» կորպորացիաները, որոնց ընդհանուր տարածքը կազմում է մոտ 130.000 քառակուսի մետր:

Սկզբնական շրջանում Դանիլովը զբաղվել է արժեթղթերի առուծախով, աշխատել է «Սլավնևթ» ընկերությունում, մասնակցել է «Ռոսգոսստրախ»-ի մասնավորեցմանը, իսկ 2004 թվականին էլ դարձել է դրա գլխավոր տնօրեն: Բացի այդ, նա  «Ռոսգոսստրախ» բանկի (նախկին «Ռուս» բանկի) համասեփականատեր է: Դանիլ Խաչատուրովը զբաղվում է էքստրեմալ սպորտաձևերով:

Forbes-ի վարկանիշային աղյուսակի 26-րդ տեղը զբաղեցրել է Գագիկ Ադիբեկյանին պատկանող RD Group-ը: Վարձավճարներից տարեկան ստացել է 70 միլիոն դոլար: Ադիբեկյանն իր գործունեությունը ծավալում է Մոսկվայում: Նրան պատկանող խոշորագույն օբյեկտներն են «Վրեմենա գոդա»-ն (64.000 քառակուսի մետր) և «Ռոմանով դվոր»-ը (43.500 մետր քառակուսի):

Ադիբեկյանը Մոսկվայի անշարժ գույքի շուկայի ամենախորհրդավոր ֆիգուրներից մեկն է: 1997 թվականին նա Մոսկվայի կենտրոնում վերանորոգել է «Ռոմանով դվոր» բիզնես կենտրոնը, իսկ թե ինչով է զբաղվել դրանից առաջ, մնում է անհայտ: RD Group-ը 2012 թվականին գնել է «Վրեմենա գոդա» առևտրի կենտրոնի 40 տոկոսը և մամուլի հաղորդմամբ՝ բանակցություններ է վարում մնացյալ 60 տոկոսի գնման շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս