Աբովյանի քաղաքապետ. «Սամվել Բալասանյանի թեման գնացեք իրանից հարցրեք»

«Ես կուսակցության անդամ եմ, կուսակցությունն ինչ որոշում կայացրել է՝ ես դրան կողմ եմ»,- Աբովյանի քաղաքապետ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի խոսքն է մեջբերում aravot.am կայքը:

Ձեր ներկայությունը նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ի օգտին եք աշխատելու հարցին՝ Գուլոյանը պատասխանել է. «Ես քաղաքապետ եմ, ես ի՞նչ իրավունք ունեմ ստեղ չլինել: Երկրի նախագահն ա գալիս, ոնց կարա՞մ չդիմավորեմ երկրի նախագահին»:

Լրագրողները փորձել են հասկանալ, ինչպե՞ս է նա վերաբերվում իր կուսակից, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի` Սերժ Սարգսյանին սատարելու որոշմանը: «Սամվել Բալասանյանի թեման գնացեք իրանից հարցրեք»,- ասել է նա:

Իր քաղաքացիական կեցվածքը դրսեւորելու մասին aravot.am-ի հարցին էլ ասել է, որ դա իր սահմանադրական իրավունքն է և պարտավոր չէ դա մասին հրապարակային հայտարարություններ անել:

Իրականությանը համապատասխանո՞ւմ էին խոսակցությունները, որ Գուլոյանը մարզի ԲՀԿ-ականների հավաք է արել և հանձարարական տվել` Սերժ Սարգսյանի օգտին աշխատելու մասին հարցին, քաղաքապետը պատասխանել է. «Դրանք խոսակցություններ են»:

Տեսանյութեր

Լրահոս