«Լուծումները պետք է տրվեն ամենակարճ ժամկետներում». հանդիպում՝ դրամի արժևորման արդյունքում ՏՏ ոլորտում առաջացած խնդիրների լուծման թեմայով

Հուլիսի 15-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում՝ դրամի արժևորման արդյունքում ոլորտում առաջացած խնդիրների լուծման թեմայով։

ԱՏՁՄ-ն դիմել էր ՀՀ վարչապետին՝ ֆինանսատնտեսական բլոկի ղեկավարների հետ հանդիպում կազմակերպելու և դրամի արժևորման արդյունքում ՏՏ ոլորտում տեղի ունեցող իրավիճակի մասին քննարկում հրավիրելու, որի թեման դրամի արժևորման արդյունքում ոլորտի ընկերությունների կրած և սպասվող վնասներն են։

Նամակի արդյունքում հուլիսի 15-ին հրավիրված ընդլայնված քննարկմանը մասնակցեցին Կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչները։ Մասնակիցներին ներկայացվեց ԱՏՁՄ կողմից մշակված կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտում լուծումների արտահանմամբ զբաղվող ընկերություններին, որոնք դրամի արժևորման արդյունքում մեծ վնասներ են կրում։

Տեսանյութեր

Լրահոս