Ճապոնիայում կորոնավիրուսի նոր ռեկորդային թիվ է գրանցվել
Ճապոնիայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 110 հազար 675 նոր դեպք: Այս մասին հայտնում է Japan Times-ը։ Սա ռեկորդային ցուցանիշ է երկրի համար՝ նախկին առավելագույն թիվը սահմանվել էր փետրվարի 5-ին (104 հազար 168 դեպք)։
Պարբերականի տվյալներով՝ հուլիսի 16-ին Տոկիոյում բացահայտվել է 18 հազար 919 նոր դեպք՝ գրեթե կրկնակի ավել նախորդ շաբաթ գրանցված ցուցանիշից: Ճապոնիայի մայրաքաղաքում երկու մարդ մահացել է վիրուսից։
Ճապոնիայում այս օրերին ակտիվորեն տարածվում է կորոնավիրուսի օմիկրոն շտամի BA.5 խիստ վարակիչ ենթատարբերակը: