Բաժիններ՝

Տղան ծնվում է այն ժամանակ, երբ կինն ավելի ուժեղ է ամուսնուց. պարափսիխոլոգ

Ապագա երեխայի սեռն ինչ-որ չափով կարելի է կանխատեսել՝ ըստ պարափսիխոլոգ Սերգեյ Լազարևի:

Տղայի լույս աշխարհ գալու համար պետք է ավելի շատ էներգիա, քան աղջկա ծնվելու համար, ընդ որում, հենց ստրատեգիական էներգիա: Եթե մարդն ապրում է բացարձակ կոմֆորտի մեջ, ապա նա, ամենայն հավանականությամբ, աղջիկ կունենա: Եթե սկսվել են զրկանքներ, տհաճություններ, և մարդը ճիշտ է դրան վերաբերվում, կարող են ծնվել տղաներ:

Նկատվել է, որ պատերազմից առաջ ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ: Չէ՞ որ մարդը զգում է ապագան և պնդանում է հոգով, ինչն էլ հանգեցնում է ներքին էներգիայի բարձրացմանը:

Տղա ծնվում է այն ժամանակ, երբ կինն ավելի ուժեղ է ամուսնուց, իսկ եթե տղամարդը դեսպոտ է, ապա ծնվում են աղջիկներ:

Եթե տղամարդը բացահայտ լիդեր է, ապա աղջիկ է ծնվում, իսկ եթե լիդերը կինն է, ապա տղա է ծնվում:

Հաճախ տեսնում ենք նման պատկեր. պրոֆեսոր, գիտությունների դոկտորի ընտանիքում աղջիկներ են, իսկ ալկոհոլամոլ սանտեխնիկի ընտանիքում՝ միայն տղաներ: Ցանկանում եք տղա՞ ունենալ:

Թույլ տվեք Ձեր կնոջը ղեկավարել Ձեզ, թող որոշ ժամանակ նա կառավարի ընտանիքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս