Բաժիններ՝

Տոտտին ամուսնալուծվել է

«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին ևս մեկնաբանել է հեռուստահաղորդավարուհի Իլարի Բլազիի հետ ամուսնալուծությունը՝ 20 տարվա համատեղ կյանքից հետո.

«20 տարվա համատեղ կյանքից հետո, ցավոք, իմ հարաբերություններն Իլարիի հետ ավարտվեցին: Այն, ինչ ես ասել եմ վերջին ամիսների ընթացքում, իմ երեխաներին պաշտպանելու փորձ էին: Ես փորձել եմ հաղթահարել ճգնաժամն իմ ամուսնական կյանքում, բայց այսօր հասկանում եմ, որ բաժանումը, թեև ցավոտ, բայց արդեն անխուսափելի է»,- Տոտտիի խոսքերը, ըստ tert.am-ի՝  փոխանցում է ESPN-ը:

Հիշեցնենք՝ այս մասին ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև Բլազին. «Բաժանման գործընթացը կմնա անձնական հարց, և իմ կողմից այլևս որևէ հայտարարություն չի լինի: Ես կոչ եմ անում բոլորին խուսափել շահարկումներից և առաջին հերթին հարգել իմ ընտանիքի գաղտնիությունը»:

Հիշեցնենք՝ Տոտտին և Բլազին ամուսնացել են 2005 թվականին: Նրանք 3 երեխա ունեն՝ Շանելը, Քրիստիանն ու Իզաբելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս