ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված հայամետ լրացումները

Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովը հավանություն է տվել և պալատի վերջնական քննարկմանն է ներկայացրել Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված չորս հայամետ լրացումները: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Լրացումներով մասնավորապես կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հետաքննել հակահայկական պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են թուրքական անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ ԱՄՆ տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչպես նաև ահաբեկիչ վարձկանների կողմից: Կոչ է արվում նաև ԱՄՆ նախագահին դադարեցնել F-16 կործանիչների ու դրանց արդիականացման սարքավորումների տրամադրումը Թուրքիային:

Լրացումները կարող են քննարկման դրվել արդեն հուլիսի 13-ին:

Տեսանյութեր

Լրահոս