Բաժիններ՝

ՀՀ ավտոճանապարհների վիճակը 14։00-ի դրությամբ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանա­պարհ­ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Աշոցք-Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն -Մադինա, Շիրակի մարզի Բավրա-Գյումրի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի շրջանի միջհամայնքային ավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար, մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031