Անդրանիկ Քոչարյանը Սուրեն Պապիկյանին «պաշտպանեց» լրագրողների հարցերից

Այսօր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  արտահերթ նիստում ներկայացրեց «Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագիծը։

Հանձնաժողովի նիստից հետո լրագրողները փորձեցին մի քանի հարց ուղղել Սուրեն Պապիկյանին, սակայն ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սկսեց նախարարին «պաշտպանել» լրագրողների հարցերից, ու Սուրեն Պապիկյանի փոխարեն ինքը խոսեց։

«Հարգելի գործընկերներ, ժամանակը սուղ է, պարոն նախարարն ամբողջ օրն այստեղ է, կխոսեք»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Սուրեն Պապիկյանը նախ լրագրողներից ներողություն խնդրեց, որ հարցերին այդ պահին չի կարող պատասխանել, այնուհետև ավելացրեց, որ օրենքի նախագիծը պետք է ներկայացնի նիստերի դահլիճում, դրանից հետո լրագրողների հետ կխոսի։

Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը սովորաբար ԱԺ-ում Պաշտպանության նախարարին, փոխնախարարներին մշտապես «պաշտպանել» է լրագրողների հարցերից և անմիջապես տարել իր աշխատասենյակ։

Այդպես է եղել նաև նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի և Արշակ Կարապետյանի դեպքում։

Տեսանյութեր

Լրահոս