Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով hուլիսի 7-ին Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, նշելով, որ աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև աշխատանքային քննարկումներ երկու երկրների ԱԽ քարտուղարների միջև: