«Արժեզրկում». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սահմանադրության կեղծ տոնի առիթով, բռնապետիկը գեներալական կոչումներ է շնորհել իրեն հավատարիմ ծառայող, իրականում՝ հակապետական գործիչներին։ Այո՛, բոլոր պետական, զինվորական կոչումները շնորհվում են, ոչ թե պետոթյանը ծառայություններ մատուցելու, այլ բռնապետիկին հավատարիմ լինելու գնահատականով։

Բացի պարգևավճարներից, կոչումները նույնպես շնորհվում են որպես օրինակացաված կաշառք։Ժամանակին գեներալական կոչումներ շնորհվեցին Արթուր Վանեցյանին, Օնիկ Գասպարյանին։

Երբ Օնիկ Գասպարյանը պահանջեց բռնապետիկի հրաժարականը, վերջինս զարմացավ․ «Չէ՞ որ ես եմ քեզ շնորհել գեներալ- գնդապետի կոչում»։

Այսինքն, կոչումը շնորհվել է ոչ թե որպես ռազմական գործչի արժանիքների, այլ որպես կաշառք՝ հետագա հավատարմության համար։ Ահա և քեզ պետություն,պետական մտածողություն։

Արժեզրկվում են պետական խորհրդանիշները։ Սակայն, նոր հիշեցի․․․եթե Գագիկ Մելքոնյանին ժամանակին շնորհվել է գեներալի կոչում, էլ ինչու՞ ենք զարմանում»։

 

Տեսանյութեր

Լրահոս