7 արտահայտություն, որոնք կասի միայն իսկապես սիրահարված տղամարդը

Տղամարդուն բնորոշ են արարքները. այն մասին, թե որքան է նա հետաքրքրված քեզնով, առաջին հերթին գործը կպատմի, ոչ թե խոսքը: Այնուամենայնիվ, որոշ արտահայտություններ կարող են դառնալ նրա սիրո նշանը, հատկապես հարաբերությունների սկզբնական փուլում: Դրանց թաքնված իմաստը բացատրել է հոգեբան Օլգա Ռոմանիվը։

«Հրաշալի տեսք ունես»

Հաճախ կինը փոխում է սանրվածքը, դիմահարդարումը կամ զգեստը, իսկ զուգընկերը չի նկատում կերպարանափոխությունը։ Սիրահարված տղամարդու դեպքում հակառակն է՝ նա ոչ միայն կնկատի Ձեր գեղեցիկ արտաքինը, այլև չի վարանի ամենահաճելի բառերով ասել այդ մասին։

«Ինձ դուր է գալիս քո ծիծաղը»

Կարդացեք նաև

Երբ Դուխխ ծիծաղում եք Ձեր տղամարդու կատակների վրա, նա սավառնում է դեպի երկինք. ի վերջո, եթե նա սիրահարված է, ապա կանի ամեն ինչ Ձեզ գայթակղելու համար: Եվ Ձեր ծիծաղը վկայում է, որ նա հաջողության է հասնում:

«Քեզ օգնե՞մ»

Տղամարդու համակրանքի կարևոր դրսևորումներից մեկը նրա մտահոգությունն է Ձեր հանդեպ։ Օգնության առաջարկը խոսքից գործի անցումային փուլն է, երբ զուգընկերը հասկացնում է, որ անտարբեր չէ Ձեր հանդեպ։

«Կարո՞ղ ես խորհուրդ տալ»

Նախորդ կետը գործում է նաև հակառակը՝ եթե տղամարդը խնդրում է օգնել իրեն ինչ-որ բանում, նշանակում է, որ նա վստահում է Ձեզ:

«Պատմիր քո մասին»

Հեշտ է տարբերել պարապ հետաքրքրասիրությունը անկեղծ հետաքրքրությունից: Առաջին դեպքում տղամարդը կսահմանափակվի մի քանի հարցով, երկրորդում կտեա հարցերի տարափ։ Ինչը զարմանալի չէ. չէ՞ որ նա ցանկանում է որքան հնարավոր է շատ բան իմանալ Ձեր մասին:

«Կարոտել եմ քեզ»

Համարեք նրան ձերը. նման խոստովանությունը հուշում է, որ զուգընկերը գնահատում է Ձեզ հետ անցկացրած ժամանակը և ցանկանում է կրկնել այդ հաճույքը:

«Շնորհակալություն երեկոյի համար»

Նա շնորհակալություն է հայտնում իր հետ անցկացրած ժամանակի համար: Դե իսկ «դա իմ կյանքի լավագույն երեկոն էր» արտահայտությունն ակնհայտ ակնարկ է, որ նա խելագարորեն սիրահարված է։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս