 
                        Դեպի ապահով Լոռի
 
                                    ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր շարունակելու է հանդիպումները Լոռու մարզում: Նախընտրական հանդիպումներ են նախատեսված մասնավորապես Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ և Վանաձոր քաղաքների ընտրողների հետ:
Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        