Ոչ մի շնորհավորանք, ոչ մի շամպայն իմ կողմից. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու մասին (տեսանյութ)

Այսօր Արարատի մարզի Ներքին Դվին գյուղական համայնքում ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ գյուղի բնակիչներից մեկը՝ Արթուր Գրիգորյանը, թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեց, թե ինչո՞ւ նա 2008թ. Մարտի 1-ի դեպքերից հետո գնաց և շնորհավորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Ի պատասխան` Ր. Հովհաննիսյանն ասաց, թե ապատեղեկատվություն կա այդ հարցում: «Ես սևազգեստ որոշեցի ոչ թե հեռվից անիծել, այլ մեր սուգը, մեր ցավը, մեր տառապանքը մտցնել այդ պաշտոնական դահլիճ: Եվ այնտեղ եղավ ոչ մի շնորհավորանք, ոչ մի շամպայն իմ կողմից»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս