Պատրաստվում են ընտրությունների. նոր լիազորություններ՝ ՏԻՄ ղեկավարններին

Կառավարությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ հերթական անգամ փոփոխություն է կատարել ՏԻՄ օրենքում և համայնքների ղեկավարներին օժտել նոր լիազորություններով։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՏԻՄ-երի տեղական` շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդների և նրանց գործադիր մարմինների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելուն և լրացնելուն, ինչպես նաև դրանք ուժը կորցրած ճանաչելու լիազորություններին։

Այսուհետ այս բոլոր լիազորությունները կպատվիրակվեն համայնքների ղեկավարներին:

Կառավարության այս որոշումն առնչվում է քաղաքացիների իրավունքների իրականացմանը, մասնավորապես, քաղաքացիների գույքային իրավունքներին և դրանցով սեփականության իրավունքը ճանաչելուն, ժառանգություն ընդունելուն, գույքը օտարելուն և գույքը օգտագործելուն, տիրապետելուն կամ տնօրինելուն։

Ուշագրավ է, որ համայնքների ղեկավարներին Կառավարությունը տալիս է նման ծավալի լիազորություններ մի որոշմամբ, որն ունի հստակության հետ կապված մի շարք խնդիրներ։

Մասնավորապես, ընդունված որոշմամբ պարզ չէ, թե ի՞նչ սկզբունքով են համայնքների ղեկավարները որոշելու, որ նախկինում կայացված այս կամ այն ակտը պետք է փոխվի, կամ ի՞նչ անճշտությունների մասին է խոսքը լինելու, կամ ո՞րն է համարվելու անճշտություն կամ որևէ ակտերում կատարվող փոփոխությունը կամ լրացումն ո՞ւմ կողմից և ինչպե՞ս է գնահատվելու որպես փոփոխման ենթակա:

Տեսանյութեր

Լրահոս